Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ներ, բեռնատարը կոտրել է ցուցանակն ու լուսակիրը և հայտնվել մայթին
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արսեն Գ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բախման հետևանքով բեռնատար «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով մի քանի բազալտե եզրաքար։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Կարեն Գ.-ն եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։ Նա մոտ 1 ժամ հրաժարվում էր սթափության թեստ հանձնել, սակայն երբ պարեկները նրան պարտավորեցրեցին թեստ հանձնել ու երբ պարզվեց, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, արդարանում էր՝ ասելով. «Վթարից հետո ծանր սթրես տարա, ասի խմեմ, սթրեսից դուրս գամ»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live