Այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել. Բագրատ Սրբազանը՝ Կիրանցում
ՀասարակությունԱյն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա ։ Այս մասին Կիրանցում ասել է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել։ Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել։ Այս վայրերը, տարածքները, մեր գյուղերն ու շեները, որ պաշտպանել եք, այդ բոլորն անիմաստ է։ Բայց ես ձեզ ասում եմ՝ այդ բոլորն անիմաստ չէ, այդ մարդիկ են ուզում անիմաստ դարձնել, և ձեզ վերստին Հիսուսի պատգամով ասում եմ՝ ոչ մի բանից չվախենաք, ձեր այստեղ լինելն արդեն դրա մասին է վկայում, և հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու։ Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա»,- ասել է նա։