Սխալ կենսակերպը կարող է ռեպրոդուկտիվ խնդիրների՞ հանգեցնել
ՀասարակությունՍխալ կենսակերպը, սխալ սնունդը եւ ֆիզիկական ակտիվության պակասը բացասաբար են ազդում ոչ միայն մարդու արտաքինի եւ նրա առողջության ընդհանուր վիճակի, այլեւ վերարտադրողական գործառույթների վրա:
Ինչպես նշել է գինեկոլոգ Նելլի Ավագյանը, սխալ սնունդը եւ ճարպակալումը կարող են խանգարել առողջ երեխայի սաղմնավորմանը եւ ծննդին: Սթրեսներն իրենց հերթին հանգեցնում են հորմոնային եւ նյութափոխանակային խանգարումների, որոնցից քչերն են անհետ անցնում. Ոմանց մոտ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ են ի հայտ գալիս, ոմանց մոտ` վերարտադրողական:
Անառողջ ապրելակերպի կարեւոր բաղադրիչ է նաեւ ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը, որոնք եւս ազդում են մարդու վերարտադրողական գործառույթների վրա: Տղամարդկանց մոտ այդ գործոնները կարող են էրեկտիլ դիսֆունկցիա առաջ բերել (ավելորդ քաշի առկայությունը, իմիջիայլոց, կարող է ազդել պոտենցիայի վրա) եւ վատացնել սպերմատոզոիդների որակը:
Կանանց մոտ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ծխելը եւ նույնիսկ պասիվ ծխելը կարող են զգալիորեն մեծացնել կանանց անպտղության եւ վաղ դաշտանադադարի ռիսկը: Պատահական չէ, որ շատ մասնագետներ հրաժարվում են ծխող մարդկանց բուժել անպտղությունից, քանի դեռ վերջիններս չեն թողել ծխելը:
Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, մեծ քանակությամբ վերամշակված եւ տապակած սննդի օգտագործումն իրենց հերթին կարող են մեծացնել քաղցկեղի շատ տարատեսակների ռիսկը: Պատահական չէ, որ եւ ծխախոտը, եւ ծուխը, ըստ ԱՀԿ-ի, 116 քաղցկեղածին սննդամթերքիցուցակում են հայտնվել: