«Ռեալը» կարող է վաճառել Բեյլին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» մտածում է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլից բաժանվելու մասին, հաղորդում է AS-ը:
Արքայական ակումբում դժգոհ են, որ Ուելսի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը բավական հաճախ է ստանում վնասվածքներ: Այս մրցաշրջանում Բեյլը խաղադաշտում անցկացրել է խաղային ժամանակի 44 տոկոսը (2880 րոպեից 1265 րոպե): Իսպանիայի այս առաջնությունում նա մասնակցել է 15 խաղի՝ դառնալով 13 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Բեյլին 100 միլիոն եվրոյով էր գնել Լոնդնի «Տոտենհեմից»: