ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Apple-ից պահանջել է մոտավորապես 12 հեռախոս ևս արգելաբացել
ՄիջազգայինԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը Apple ընկերությանը խնդրել է ՀԴԲ-ին եւս մի քանի iPhone սմարթֆոնի մուտք տրամադրել, հաղորդում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով գործին մոտ կանգնած աղբյուրների:
Չի հայտարարվում, թե ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ինչ իրավական նախադեպի հիման վրա է այս անգամ խնդրել արգելաբացումը: Հայտնի է միայն, որ այդ գործերը չեն վերաբերում ահաբեկչության վերաբերյալ դատական գործերի, տեղեկացնում է Gazeta-ն:
Այսպիսով, ինչպես նշվում է, Apple ընկերությունը կարող է ներքաշվել դատական հերթական գործընթացի մեջ:
Փետրվարի 16-ին Կալիֆորնիայի նահանգի դատարանը Apple ընկերությանը պարտավորեցրեց ՀԴԲ-ին մուտք տրամադրել այն սմարթֆոնի արգելափակված տեղեկատվությանը, որը պատկանել է Սան Բերնարդինոյի սահմանափակ հնարավորություններով մարդկանց կենտրոնի վրա հարձակում իրականացրած ահաբեկիչների: Apple-ի փաստաբանը դատարանի որոշումը համեմատել է «Պանդորայի արկղիկի» հետ: