Ռուսաստանի հետ լինելու Ղրիմի բնակիչների ընտրությունը անսասան է. այն դարձել է Ռուսաստանի պատմության ամենակարևոր հանգրվաններից մեկը. Պուտին Հայտնաբերվել է ճամպրուկ՝ մարդու մարմնի մասերով Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Հայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի վախճանի կապակցությամբ հայտարարված սգո օրը երկարաձգվել է Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները Իրանում էկոլnգիական աղետ են ստեղծում. ՌԴ ԱԳՆ «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները 33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը


Նախարարի հրամանով դպրոցականների արձակուրդների օրերն են սահմանվել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեռևս 2023-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2024 թվականի սեպտեմբերի 2-ին, ավարտվում 2025 թվականի մայիսի 23-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

Արձակուրդները

2024-2025 ուսումնական տարում՝

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռային՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ, գարնանային՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:

2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 14-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 17-ից 30-ը ներառյալ:

3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի հոկտեմբերի 21-ից 27-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ և գարնանայինը՝ 2025 թվականի մարտի 24-ից 30-ը ներառյալ:

Հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:

Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:

Դասավանդվող առարկաների մասին

Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ), «Տնտեսագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը «Հանրակրթական ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգի» համաձայն՝ ուսումնական տարվա սկզբից առնվազն 1 ամիս առաջ Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում։

Սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը սահմանում է հաստատությունը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարական կանոնները և նորմերը:

Ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչները պետական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից:

Հաստատությունը Ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը:

Լսողության, տեսողության խանգարում ունեցող սովորողների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 12 և ավելի է:

Լսողության, տեսողության խանգարում ունեցող սովորողների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության «Հայոց լեզու» (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ՝ համակարգչային դասարանների առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը բաժանվում է երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 15 և ավելի է:

Տեսողության, լսողության, հենաշարժողական համակարգի խանգարումներ, մտավոր հետամնացություն ունեցող սովորողների համար հատուկ հանրակրթական ուսումնական հաստատության «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան փոխարինվում է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով:

Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում

1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի Ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:

2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով կամ ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ): «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ տարեկան գնահատականով կամ ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ):

3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ, 1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:

4) Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը:

5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը: Ուսումնական նյութի կրկնությունը ինքնուրույն աշխատանքի միջոցով կարող է իրականացվել հեռավար կրթության տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» համաձայն:

6) 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված ուսումնական առարկաների ցանկը Հաստատության սովորողները ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր հայտնում են Հաստատության տնօրենին: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են նաև միասնական քննական առարկաները:

7) Եթե Հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:

8) Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը:

9) Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են էլեկտրոնային դասամատյանում: Զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբերում սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը:

10)-

11) Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների ուսումնական պարապմունքներին:

12) Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը օգտագործում է կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ Հաստատությունում կամ այլ հաստատություններում:

13) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ուսումնական գործունեության տեսակներով:

14) Եթե սովորողի կողմից ընտրված ուսումնական պարապմունքների շաբաթական ժամաքանակը պակաս է 31 դասաժամից, ապա պակաս ժամերի չափով սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին:

15) Արտադասարանային պարապմունքներին սովորողի մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում՝ դասղեկի կողմից:

16) Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, ուսումնական նախագծերի իրականացումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն:

Օտար լեզվի ընտրության կարգ

1) Հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների երկրորդ դասարանում դասավանդվում է մեկ օտար լեզու, իսկ 3-12-րդ դասարաններում՝ երկու օտար լեզու: Այդ օտար լեզուներն են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ Նախարարության կողմից երաշխավորված ծրագիր ունեցող այլ լեզուներ:

2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին՝ 5-9-րդ դասարաններում (շաբաթական 1,5 կամ 2 ժամ, 10-12 դասարաններում՝ 2 ժամ) Նախարարության կողմից հաստատված ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

3) Նախարարության կողմից՝ Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա, կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:

Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» (8-9-րդ և 11-12-րդ դասարաններ) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:

Դասարանը նույն կարգով կարելի է բաժանել երկու խմբի նաև նախարարության երաշխավորած «Գրաբար» (8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ՝ դպրոցական բաղադրիչի ժամաքանակն այդ առարկային տրամադրելու դեպքում։

«Տեխնոլոգիա» առարկայի (5-6-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը բաժանվում է երկու խմբի՝ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Խմբերում ուսուցումը կազմակերպվում է նախարարության կողմից հաստատված և յուրաքանչյուր խմբի համար հաստատության կողմից ընտրված առարկայական ծրագրով։

Հրամանի մանրամասները՝ այստեղ։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետՊարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Ռուսաստանի հետ լինելու Ղրիմի բնակիչների ընտրությունը անսասան է. այն դարձել է Ռուսաստանի պատմության ամենակարևոր հանգրվաններից մեկը. Պուտին Հայտնաբերվել է ճամպրուկ՝ մարդու մարմնի մասերով Երբ ծնողները դառնում են «բեռ». ցավոտ իրականությունը՝ բեմում. «Շունչ» թատրոնի պրեմիերան՝ սիրո ու մոռացության մասին Հայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ Թուրքմենստանում ՀՀ դեսպան Մարզերի համաչափ զարգացման մասին միշտ խոսում են, բայց երբ գալիս է գործնական ժամանակների փուլը, այդ գործնական աշխատանքները կաղում են. Թագուհի ԹովմասյանՀամայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի վախճանի կապակցությամբ հայտարարված սգո օրը երկարաձգվել է «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Վթար․ գազ չի լինի մի քանի ժամ ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածները Իրանում էկոլnգիական աղետ են ստեղծում. ՌԴ ԱԳՆ Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան «Opel»-ը Եղվարդում կոտրել է փայտե էլեկտրասյունը և գազախողովակները 33-ամյա երիտասարդը ապօրինի զբաղվում էր կահույքի արտադրությամբ․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Ինչու են նվազում ոսկու գներըՏարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Արեգ Միրիջանյանի «Անդեմ խաղ» անհատական ցուցահանդեսը, որտեղ մարդիկ կորցնում են իրենց ինքնությունը Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը ՄԻՊ հաստատությունը՝ առաջին անգամ տարվա գրավիչ գործատուների ցանկում Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան Մեր անվտանգության ծրագիրը մշակվել է ՀՀ-ից ու արտերկրից առաջատար փորձագետների թիմի կողմից. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Մատակարարման հրամանատարն է uպանվել (տեսանյութ)ՌԴ-ն նպատակահարմար չի համարում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին. Պեսկով Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան Ուժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի մատակարարման ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին 229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումՄարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է դաշտում՝ բախվելnվ ձնակույտերին. կան վիրավnրներ
Ամենադիտված