ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել է դաշինքի ներկայությունը Սիրիայում
ՄիջազգայինՆԱՏՕ-ն ներկա չէ եւ ներկայություն չի ծրագրում Սիրիայում, դաշինքը բավարարվում է Թուրքիայի պաշտպանության ամրապնդմանն ուղղված օգնութամբ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգը:
«ՆԱՏՕ-ն Սիրիայում զորքեր չունի, ներկայություն չունի, այդ երկրում ռազմական ներկայության մտադրություն չունի: Բայց ՆԱՏՕ-ն ներկայություն ունի Թուրքիայում եւ կարող է երկրին օգնել պաշտպանվել ցանկացած ագրեսիայից: Մենք ներկայություն չունենք Սիրիայում, բայց մենք ուժեղացնում ենք Թուրքիայի օդային պաշտպանությունը, մենք AWACS ինքնաթիռներ ենք ուղարկել, մենք Թուրքիային պաշտպանում ենք ագրեսիայից, բայց չենք պատրաստվում Սիրիա մտնել»,- Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: