Հայաստանը շահագրգռված չէ խաղաղությամբ․ Ալիև
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նա հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներ» կան, ուստի Սահմանադրությունը պետք է փոփոխվի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն։
«Եթե հակամարտությունն ավարտվել է, և Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, ի՞նչ կարիք կա Մինսկի խմբի, որն արդեն կորցրել է իր արդիականությունը։ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»,-հայտարարել է Ալիևը։