Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին


Անկարան և Բաքուն միակարծիք չեն Հայաստանի հարցում, լարվածություն կա. թուրք հոդվածագիր

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թուրքական ընդդիմադիր ազգայնական շրջանակների հետ ասոցացվող Habererk.com լրատվակայքում «Թուրքիա-Ադրբեջան լարվածություն» վերնագրով հոդված է հրապարակվել: 

Ալփարսլան Գյուլերի հեղինակած հոդվածում ներկայացվել են երկու երկրների միջև առկա տարաձայնություններն ու հակասությունները, փոխանցում է Էրմենիհաբեր-ը:

Ըստ Գյուլերի՝ այդպիսի տարաձայնությունների պատճառներից է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի և Ադրբեջանի տարակարծությունը: 

Ադրբեջանը կողմ է որևէ քայլ չանելուն, քանի դեռ Երևանը չի կատարել իր, ըստ Բաքվի, Հայաստանի վրա ընկնող քայլերը, այն է՝ սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի՝ հայկական հող լինելու հետ կապված արտահայտության հեռացումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը, «Զանգեզուրի միջանցքում» շինարարական աշխատանքների իրականացումը և այլն, իսկ Թուրքիան կարծում է, որ քանի դեռ իրենք քայլ չեն կատարել, Երևանը չի կարող քայլ կատարել, քանի որ Հայաստանի վարչապետի դեմ ակտիվ ընդդիմություն է առկա։

«Անկարայում տիրում է այս տեսակետը. «Քանի դեռ մենք քայլ չենք արել, Փաշինյանը թուլանում է, ծայրահեղականները՝ ուժեղանում»։ Բաքվում մտածում են՝ մեր կատարած քայլով տեղում կմնանք, երբ մենք քայլ անենք, կհանգստանան և որևէ բան չեն անի։

Քանի որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի քաղաքականությունը չգործադրվեց, Հայաստանի հարցում որևէ առաջընթաց չեղավ»,-գրել է նա:

Որպես լարվածության երկրորդ պատճառ հեղինակը նշում է երկու երկրների կողմից Իսրայելի նկատմամբ որդեգրած քաղաքականության տարբերությունները:

«Բաքուն պնդում է, որ Իսրայելն իրենց աջակցել է ամենադժվար պահին, որ Իսրայելի դեմ դիրքորոշում չեն կարող որդեգրել, չեն որդեգրի։ Ասում է, որ ՀԱՄԱՍ-ի հովանավոր Իրանը երկու պատերազմում և բռնագրավման տարիներին էլ հայերի առաջին աջակցողն է եղել։ Նշում է, որ ՄԱԿ-ի քվեարկությունում միայն Թուրքիայի խնդրանքի համար է Ադրբեջանն Իսրայելի դեմ քվեարկել։ Նրանց անհանգստացնում է այն, որ Անկարան կոշտացրել է իր դիրքորոշումն Իսրայելի դեմ»,-գրել է Գյուլերը՝ զուգահեռ ընդգծելով, որ Ադրբեջանը խոչընդոտել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ժողովներից հետո հրապարակված հայտարարություններում տեղ գտնեն Իսրայելի դեմ այնպիսի հայտարարություններ, որոնք Թուրքիան է ցանկացել:

Հեղինակն ընդգծում է, որ լարվածությանը նպաստել է նաև այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԹՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու փոխարեն մեկնեց Գերմանիա՝ ներկա գտնվելու ազգային ֆուտբոլի հավաքականի խաղին: 

Գյուլերը շեշտում է. «Մինչ շարունակվում էին գագաթնաժողովին Էրդողանի չմասնակցելու շուրջ արձագանքները, լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ Էրդողանը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» աջակցող Իսրայելին արձագանքելու նպատակով ասաց, որ «այնտեղ էլ կմտնեն, ինչպես մտան Ղարաբաղ, Լիբիա»:

Նման հայտարարությունների ֆոնին, ըստ հոդվածը հեղինակողի, եղել է երկու նշանակալի զարգացում:

Նախ Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրեց Միջին Ասիայի պետությունների միության անդամ երկրների նախագահների գագաթնաժողովին, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելի այց կատարեց Ադրբեջան, սա էլ այն պարագայում, երբ Էրդողանն արդեն 4 տարի սպասում էր տեսնել Պուտինին, սակայն Թուրքիայում: 

Գյուլերն Ալիևի գագաթնաժողովին հրավիրվելը բացատրում է հետևյալ կերպ. «Թյուրքական այլ երկրներ ևս անհանգստացած են Անկարայի իշխող կեցվածքից և այդ պատճառով են Ալիևին հրավիրել գագաթնաժողովին»:

Հեղինակի խոսքով, թյուրքական պետությունները ցանկանում են լինել հավասար իրավունքներով և իրավազորություններով, իսկ Թուրքիան ուզում է լինել նրանց առաջնորդողը, որին սակայն վերջիններս դեմ են: 

Այսպիսով լարվածության զարգացումը կետ առ կետ նկարագրելուց հետո հեղինակը նաև առաջ է բերում այն թուլացնելու իր առաջարկը, որի համաձայն՝ Թուրքիայի նախագահը հնարավորինս շուտ պետք է գնա Բաքու և լուծի թյուրիմացությունները, իսկ եթե ասի. «Երբ ես իմ խոսքում ասացի մենք, ես նկատի չունեի Թուրքիան, այլ թյուրք ազգը: Ադրբեջանի բանակը թուրքական բանակից չեմ տարանջատում», խնդիրների մեծ մասը կլուծվի:

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոՍտարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է. Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինԳագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Ռուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում ԻՀՊԿ-ն տարածաշրջանի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ-ի ռшզմական բազաներից Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի զինшմթերքի երեք պահեստի nչնչացման մասին Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա Կոստանյան
Ամենադիտված