Բաքվում կին վարորդը իրար է խառնել ճանապարհային ոստիկանությանը
ՄիջազգայինԲաքվում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բախվել են կին վարորդի դիմադրությանը:
Ինչպես հայտնում է «Ազերի Փրես» գործակալությունը՝ ոստիկանության աշխատակիցները Hyundai ավտոմեքենայի՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած կին վարրոդին կարգադրել են կանգ առնել, բայց վարորդը, արհամարհելով նրանց, շարունակել է վարել մեքենան: Արհեստականորեն ստեղծված խցանման հետեւանքով ավտոմեքենան ի վերջո հաջողվել է կանգնեցնել: Սակայն վարորդը, փակելով ավտոմեքենայի դուռը, հրաժարվել է ոստիկանության աշխատակիցներին ցույց տալ իր փաստաթղթերը:
Ստուգման ընթացքում պարզվել է, որ Վիկտորիա Վլասովայի վարած մեքենան որոնման մեջ է: Երկու ամիս առաջ Վ. Վլասովայի մեղքով ՃՏՊ էր եղել, որից հետո նա թաքնվել էր դեպքի վայրից, Վլասովան նաեւ գումար է պարտք բանկին:
Առանց փաստաթղթերը ոստիկաններին ցույց տալու՝ կին վարորդը, հեռախոսով իր ծանոթի հետ խոսելով, տեղափոխվել է ուղեւորի նստատեղը: Քանի որ Վ. Վլասովան դիմադրություն էր ցուցաբերում, դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը:
Ավտոմեքենան՝ վարորդի հետ միասին էվակուատորով տարվել է տուգանային հրապարակ: Կինը նույնիսկ այնտեղ ավտոմեքենայից չի դուրս եկել: