Ծառից կախված 63-ամյա տղամարդուն գյուղի կովն է գտել․ մանրամասներ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 28-ին, Լոռու մարզի Շահումյան բնակավայրի հարակից անտառամերձ տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 63-ամյա Սումբատ Բայանդուրյանի դիակը:
Oragir.News-ը կապ հաստատեց Շահումյան գյուղի վարչական ղեկավար Արարատ Աթոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ծառից կախված տղամարդը իրենց գյուղի բնակիչ է եղել։
«Իմացել եմ դեպքի մասին, տեղափոխման աշխատանքներին էլ ներկա եմ եղել։ Պասիվ ընտանիք էին, երկու տղա ուներ այդ մարդը, հարս, կին։ Տղամարդուն ինչ պետք էր՝ ուներ։ Հեռու էինք ապրում, բայց տարօրինակ ոչինչ չեմ տեսել երբևէ։ 9 օր ամեն ձև ման ենք եկել։ Մարդը չի գտել, կովն է գտել իրեն կախված։ 3 մետր բարձրացել է ու իրեն կախել»,- հայտնեց վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Սումբատ Բայանդուրյանի անհետ կորելու մասին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live