Թրամփի կողմնակիցը Հռոմի Պապին նեռ է կոչել
ՄիջազգայինԱմերիկյան Նյու Հեմփշիր նահանգի Ներկայացուցիչների ստորին պալատի անդամ, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակից Սյուզան ԴիԼեմուսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նեռ է կոչել:
«Պապը նեռ է: Ինքներդ եզրակացություններ արեք»,- Facebook-ում գրել է ԴիԼեմուսը:
Ավելի ուշ նա մեկնաբանել է իր հայտարարությունը՝ նշելով, որ դա Թրամփի մասին Ֆրանցիսկոս Պապի խոսքերին արձագանք էր, որը հայտարարել էր, որ նրանք, ովքեր «ավելի շուտ պատ են կառուցում, քան կամուրջ», չեն կարող քրիստոնյա լինել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով NYDailynews-ին:
Թրամփը պատասխանել է, որ Հռոմի Պապի խոսքերն «ամոթալի» է համարում: