3 հազարից ավելի մարդ Է մասնակցում Չինաստանում խորտակված զբոսանավի ուղեւորներին փրկելու գործողությանը
Միջազգային
Չինաստանում 3 հազարից ավելի մարդ Է մասնակցում Յանցզի գետում խորտակված «Դունֆանչժիսին» («Արեւելյան աստղ») զբոսանավի ուղեւորներին փրկելու գործողությանը, տեղեկացնում Է Սինհուա գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել են որոնողա-փրկարարական գործողության շտաբում, նրանց թվում են, մասնավորապես, ՉԺՀ-ի զինվորական ոստիկանության հազար աշխատակիցներ եւ Չինաստանի ժողովրդական ոստիկանության 600 աշխատակիցներ: Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում են առնվազն 69 տարբեր նավեր:
China Daily թերթի տվյալներով՝ 140 ջրասուզակներ փրկարար աշխատանք են տանում ջրի տակ: Աղետի վայրում գետի խորությունը կազմում է 15 մետր:
Ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է հինգ մարդ, հաջողվել Է փրկել 13 հոգու:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին Պեկինի ժամանակով ժամը 21:28-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 17:28-ին) Ցզյանլի քաղաքի շրջանում: Զբոսանավը Նանկինից (Ցզյանսուի նահանգի վարչական կենտրոն) ընթանում էր դեպի Չունցին: Յանցզի գետի ջրային տրանսպորտի գործերի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ նավը «խորտակվել է երկու րոպեում», նրա վրա գտնվող մարդիկ «պատրաստվում էին քնելու»:
Ջերմանավի վրա եղել է 458 մարդ, ներառյալ 405 չինացի զբոսաշրջիկ:
«Դունֆանչժիսինը» ոչ մեծ զբոսանավ է՝ 2,2 տոննա ջրատարողությամբ: Դրա երկարությունը 76,5 մետր է, բարձրությունը՝ 11 մետր: Նավը կարող է տեղավորել մինչեւ 534 մարդ: Այն պատկանում է Chongqing Eastern Shipping Corporation ընկերությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: