Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Ֆրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ


Շոու բիզնեսի նախկին մտերիմ ընկերները. ի՞նչ չկիսեցին նրանք (լուսանկարներ)

Ուշադրության կենտրոնում

Նախորդ անգամ անդրադարձել էի շոու բիզնեսի նախկին ընկերուհիներին: Թեև ասում են, որ այդ հարցում տղաներն ավելի տոլերանտ են, հայկական շոու բիզնեսում տղամարդիկ հաճախ շատ ավելի թեժ են վիճում:) Թեև այստեղ կիսելու բան առանձնապես չկա, նրանք միշտ կարողանում են գտնել կռվախնձոր: Գրում է «Աստղային կյանք»-ը:

Երգիչներ Էրիկն ու Մհերը ժամանակին մտերիմ ընկերներն էին, սակայն նրանց միջով անցավ մրցանակաբաշխություն կոչված սև կատուն, և երբեմնի ընկերները դադարեցին շփվել: Ասում են՝ Մհերը շատ ծանր է տարել, որ 2012 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Էրիկն է արժանացել «Տարվա լավագույն երգչի» կոչմանը: Իր հարցազրույցներից մեկում Մհերը նույնիսկ ասել էր, որ Էրիկն այդ տարի շատ աշխատանք չի արել: «Մրցանակն ինքս ինձ կտայի, որովհետև Էրիկն այս տարի միայն «Նոր ալիքին» է մասնակցել ու մեկ տեսահոլովակ թողարկել, այն էլ` Յուրմալայի կադրերով»,- մասնավորապես նշել էր երգիչը՝ մոռանալով, որ ժամանակին բարձրաձայն հայտարարում էր իր և Էրիկի մտերմության մասին:

Երգիչ Միհրան Ծառուկյանը ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ ուներ երգիչ Արսեն Սաֆարյանի հետ, նույնիսկ նրան էր վստահել իր PR արշավն ու համագործակցում էր՝ որպես պրոդյուսեր: Քաղաքում արդեն խոսում էին, որ Միհրանը փորձում է կրկնօրինակել ընկերոջն ու նրա ճանապարհով գնալ ու հանկարծ… Միհրանի ու Արսենի միջով ևս սև կատու անցավ, ու նրանք դադարեցրին համագործակցությունը: Ինչպես նման դեպքերում լինում է՝ նրանք դադարեցին նաև ընկերներ լինել:

Դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու Նարբե Պողոսյանը ժամանակին այնքան մտերիմ էին, որ համատեղ բիզնես սկսեցին: Հաճախ նրանք միասին էին կազմակերպում նաև ընտանեկան հանգիստը: Սակայն կարճ ժամանակ անց նրանք բիզնեսներն առանձնացնելու որոշում կայացրին: Թեև Սարգիսն ու Նարբեն պնդում են, որ այժմ չեն շփվում զուտ ժամանակի սղության պատճառով, պարզ է, որ եթե այդ ամենն անդրադարձած չլիներ անձնական հարաբերություների վրա, որպես ընկերներ ժամանակ կգտնեին գոնե կարճատև հանդիպումների համար: Ի վերջո, աշխատել չի նշանակում մեկուսանալ ընկերներից:

Երգիչ Արամեն և հաղորդավար Արտավազդ Ամիրյանը ոչ միայն զարմիկներ են, այլև ժամանակին մտերիմ ընկերներ էին: Երգիչը եղբորն էր վստահել իր մենեջերի պարտականությունները և սերտորեն համագործակցում էր Ամիրյանների ընտանիքի հետ: Արամեի հայտնի համերգից հետո խզվեցին ոչ միայն գործնական, այլև բարեկամական ու ընկերական հարաբերությունները: Արամեն նույնիսկ ներկա չէր Արտավազդի հարսանիքին:

Ռեփերներ ՀՏ Հայկոյի և Միշոյի կոնֆլիկտը, թերևս, ամենաղմկահարույցն էր: Անձնական կոնֆլիկտից հետո նրանք նույնիսկ երգեր «ձոնեցին» միմյանց, վիրավորեցին ամենավերջին ձևերով, ապա հաջորդ օրն ասուլիս հրավիրեցին ու հայտարարեցին, որ իրենց միջև ամեն բան կարգին է: Որոշ ժամանակ անց Միշոն մասնակցեց Հայկոյի կազմակերպած միջոցառումներից մեկին, նրանք նույնիսկ լուսանկարվեցին միասին, սակայն երբեմնի ընկերությունն այլևս անցյալում է: Ռեփերներից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով:

Միշոյի կոնֆլիկտը միայն ՀՏ Հայկոյի հետ չի եղել: Միշոն և Սերժոն խնդիր էին ունեցել ռեփեր Համոյի հետ, ինչից հետո Համոն լքել էր «Հայ թիմը»: Ժամանակին Միշոն և Սերժոն հերքել էին, թե կոնֆլիկտ է եղել, իսկ ահա Համոն խոստովանել էր, որ վիճել է տղաների հետ, ինչն էլ պատճառ է դարձել, որ երբեմնի ընկերները ներկա չլինեն իր հարսանիքին: Ի դեպ, Միշոն ու Համոն մանկության ընկերներ էին:

Հայկո-Մկո զույգն ամենաներդաշնակներից էր հայկական շոու բիզնեսում, ու շատերի համար մեծ անակնկալ էր նրանց բաժանումը: Թվում էր՝ երբեմնի մտերիմ ընկերների միջով ոչ մի սև կատու չի կարող անցնել, բայց արի ու տես, ինչ-որ բան զրոյացրեց նրանց տարիների ընկերությունը: Հայոկն ու Մկոն այդպես էլ չեն խոսում պատճառների մասին՝ նշելով, թե կոնֆլիկտ չի եղել, սակայն այն, որ վեճ եղել է և բավականին լուրջ, ակնհայտ է:

Ժամանակին հեռուստատեսային անբաժան զույգ էին նաև Ռաֆոն ու Հովոն: Նրանք բավականին մտերիմ էին ու ամեն բան միասին էին անում, սակայն հասկացան, որ տարբեր ճանապարհներ անցնելու ցանկություն ունեն և առանձնացան որպես հեռուստատեսային դադար: Ինչպես լինում է նման դեպքերում, դրանից հետո նրանց ընկերական շփումն էլ դադարեց, իսկ պատճառը կրկին «զբաղվածությունն» էր: Ռաֆոն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ գուցե ինքն ու Հովոն մի օր կրկին դուետ կազմեն, սակայն հաստատ ոչ այս կյանքում:

«32 ակումբի» տղաները ոչ միայն սերտորեն համագործակցում էին, այլև մտերիմ ընկերներ էին, սակայն որոշակի տարաձայնություններից հետո Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյանը մնացին բարիկադի մի կողմում, ակումբի մյուս տղաները՝ հակառակ: Տևական ժամանակ նրանք որևէ շփում չունեին միմյանց հետ, սակայն վերջին շրջանում սկսել են շփվել: Կարենն ու Վահագնը մասնակցեցին Արամ MP3-ի՝ «Եվրատեսիլին» մասնակցելու կապակցությամբ «Վիտամինի» հատուկ թողարկմանը: Դրանից հետո նրանց հարաբերությունները շարունակում են մնալ լավ, բայց ոչ նախկինի պես մտերիմ:

Շարունակությունն` այստեղ:

Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Ամենադիտված