Լոռիում 10-ամյա տղայի հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած երիտասարդը կալանավորվել է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոռիում 20-ամյա երիտասարդի կողմից 10-ամյա երխայի հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ 2024 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն:
Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավավար ապացույցների հիման վրա 20-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով ներկայացվել է մեղադրանք։ Վերջինի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live