Կրեմլը հայտարարություն է տարածել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրեմլը ռուս պաշտոնյաներին չի խնդրել «մաքրել նամակագրությունները»՝ Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։
Այսպես է Պեսկովը պատասխանել այն մտավախություններին, ըստ որի՝ մեսենջերի վարչակազմն իր հիմնադրի ձերբակալությունից հետո կարող է հասանելիություն ստանալ ռուս պաշտոնյաների նամակագրություններին։ Պեսկովին նաև հարց են ուղղել՝ արդյոք Կրեմլը շարունակում է օգտվել Telegram-ից, և արդյոք պաշտոնյաներին հրահանգ է տրվել մաքրել նամակագրությունը։
«Լսեք, նամակագրությունը մաքրելը կատարյալ հիմարություն է։ Սա առաջին։ Երկրորդ, պետական ծառայողները, ըստ էության, չպետք է ծառայողական նպատակներով մեսենջերներ օգտագործեն։ Ոչ մի մեսենջեր հուսալի չէ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից, և Telegram-ը նույնպես»,- ասել է Պեսկովը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live