Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոչիում եղանակային վատ պայմանների պատճառով նախազգուշացում է հայտարարվել հորդառատ անձրևների, ուժեղ քամիների, սողանքների և պտտահողմերի մասին, հաղորդում է Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի մունիցիպալ կազմավորման տարածքում օդերևութաբանական երևույթների համալիրի մասին նախազգուշացում՝ 2024 թվականի օգոստոսի 26-ի ցերեկը Սոչիի տարածքում և դաշնային տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, փոքր գետերում՝ ջրի մակարդակի կտրուկ բարձրացում՝ տեղ-տեղ հասնելով անբարենպաստ մակարդակի»,- ասված է հայտարարության մեջ։
Հավելվում է, որ լեռներում հնարավոր են սողանքներ, իսկ Մագրից մինչև Վեսելի ջրային տարածքում հնարավոր են տորնադոներ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live