Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին


1000 խոշոր հարկատուների կողմից 2024 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի կառուցվածքը․ Թոփ 5

Հասարակություն

Տնտեսության զարգացման գործում չափազանց կարևոր դեր ունի երկրի հարկային համակարգը, որը պետք է առավել բարենպաստ պայմաններ ստեղծի տնտեսվարող սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնման, ներդրումային միջավայրի բարելավման, հավասար մրցակցային դաշտի ձևավորման, պետական եկամուտների հավաքագրման և տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Այս տեսանկյունից վերլուծական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հավաքագրված հարկերի որակական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, ինչը հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում առկա խնդիրները։

Օրերս Պետական եկամուտների կոմիտեի կողմից ամփոփված տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված կազմակերպությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով զգալի ծավալային և կառուցվածքային փոփոխություններ է արձանագրել: Մասնավորապես, վճարված հարկերի ծավալն այս տարվա առաջին 6 ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 28.9 մլրդ դրամով կամ ընդամենը 3 տոկոսով՝ կազմելով 900.4 մլրդ դրամ:

Ըստ էության, նման զուսպ աճը տնտեսությունում «ոչ հարկունակ» հատվածների հարաբերական դերակատարության մեծացման արդյունք է, երբ տնտեսական ակտիվության երկնիշ աճի պայմաններում հարկային մուտքերի շատ ավելի չափավոր ավելացում է արձանագրվում։ Բացի այդ, շարունակում է խորանալ հավաքագրվող հարկային եկամուտների բևեռացումը. միայն առաջին 100 խոշոր հարկատուներն ապահովել են բյուջե վճարվող հարկերի շուրջ 60 տոկոսը՝ նախորդ տարվա 56 տոկոսի դիմաց: Սա նշանակում է, որ էլ ավելի է մեծանում տնտեսության կախվածությունը խոշոր տնտեսվարողներից: Դրա վկայությունն է նաև այն, որ 10 և 100 խոշորագույն հարկատուների հարկերն ավելի արագ են աճել (համապատասխանաբար շուրջ 34 և 39 մլրդ դրամով), քան ընդհանուր հարկերը: Ընդ որում, ցանկի երկու առաջատարների կողմից վճարված հարկերն ավելացել են 90 տոկոսով:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ թեև ընդհանուր առմամբ շահութահակի գծով վճարումներն ավելացել են շուրջ 3.8 մլրդ դրամով, իսկ ԱԱՀ-ի գծով վճարումները՝ նվազել ավելի քան 8.5 մլրդ դրամով,  այդուհանդերձ 10 և 100 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի ծավալների աճն առավելապես եղել է անուղղակի հարկերի հաշվին։

 Միևնույն ժամանակ, պետք է փաստենք, որ ՀՀ տնտեսությունը շարունակում է իր ուսերին կրել անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված արտաքին տնտեսական շոկերի ռիսկը: Ինչպես և նախորդ տարի, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: 2024 թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 64 մլրդ դրամ հարկային գումար, ինչը 84 տոկոսով գերազանցում է անցած տարվա առաջին կիսամյակում կատարած վճարումները: Հանքարդյունաբերության ոլորտում գոյացած հարկային եկամուտների ավելացումը, անշուշտ, կապված է մետաղների գների բարձրացման հետ, ու եթե միջազգային շուկաներում գները նվազեն՝ դա կբերի նաև բյուջեի եկամուտների կրճատման։ Հատկանշական է, որ ընկերության վճարած հարկերի կազմում շուրջ 12 տոկոսային կետով կրճատվել է շահութահարկի գծով վճարումների մասնաբաժինը, փոխարենը 18 տոկոսային կետով ավելացել է այլ հարկերի և վճարների կշիռը։

 Երկրորդ խոշոր հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն է: 2024 թ. հունվար-հունիս ամիսներին ընկերությունը պետական բյուջե է վճարել ավելի քան 32 մլրդ դրամի հարկ, ինչը կրկնակի անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն կիսամյակում վճարած հարկերի ծավալը: Այս կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները: Հարկ է նկատել, որ ընկերության վճարած հարկերի գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, գոյացել է ԱԱՀ-ից, որի գծով հետագայում վերադարձ է տեղի ունենալու:

Տեխնիկայի առևտրով զբաղվող մեկ այլ կազմակերպություն՝ «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ն ևս խոշոր հարկատուների առաջատարների ցանկում է՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Այս տարվա առաջին կիսամյակում ընկերության վճարած հարկերը կազմել են 17.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 12%-ով։  Ընկերության վճարած հարկերի շուրջ 50 տոկոսը՝ 8,3 մլրդ դրամ, գոյացել է ԱԱՀ-ից, որից էլ 7,3 մլրդ դրամ գումարը հետ է վերադրաձվել հարկ վճարողին, հետևաբար փաստացի վճարված հարկերը կազմել են 11․ 0 մլրդ դրամ։

Այսպիսով, կարելի է փաստել, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրված ՀՀ հարկային եկամուտների առանց այն էլ համեստ աճը բավականաչափ մտահոգիչ և խոցելի կառուցվածք ունի, ինչն ընդհանուր առմամբ արտացոլում է տնտեսական ընթացիկ իրողությունները և մեծ ռիսկեր է պարունակում մեր տնտեսության կայուն և երկարաժամկետ աճի տեսանկյունից:

Մասնավորապես, ԱԱՀ-ն հանդիսանալով անուղղակի հարկ առաջին վեց ամիսներին  կազմել է հարկային եկամուտների 37 տոկոսից ավելին, ինչը մտահոգիչ է այն առումով, որ աննուղղակի հարկերը վճարվում են վերջնական սպառողի կողմից, իսկ դրա աճը ոչ միայն տնտեսական ակտիվության, այլ նաև գնաճի արդյունք է։  Իսկ խոշոր հարկատուների ցանկը վերլուծելիս պետք է ուշադրություն դարձնել դրա կառուցվածքին, այսինքն վճարված հարկերի քանի՞ տոկոսն է  մտնում  պետբյուջե և քանի՞սն է վերադարձվում։

Թոփ հնգյակի հարկերը՝ գծապատկերներում .

Գծապատկեր 1. ԱԱՀ մասնաբաժինը ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալում, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

    nkar 1.png (80 KB)

Գծապատկեր 2. ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված ԱԱՀ և մնացած հարկերի ընդհանուր գումարը, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

nkar 2.png (85 KB)

Գծապատկեր 3. ՀՀ 5 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարն ըստ առանձին հարկատեսակների, 2024 թ. հունվար-հունիս ամիսներին

nkar 3.png (99 KB)

Եկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Ամենադիտված