Մեդվեդևը կոչ է արել Մակրոնին շտապ հեռանալ Ֆրանսիայից
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հումորային գրառմամբ նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շտապ պետք է լքի երկիրը, քանի որ ֆրանսիացի իրավապահների կողմից Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելուց հետո նրա հետևից կգա գործարարի հետևորդների բանակը։
«Մակրոն, հեռացիր Ֆրանսիայից, հիմա քեզ մոտ է գալիս Դուրովի բանակը»,- գրել է Մեդվեդևը X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։
Դուրովը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա համապատասխան հարցումով դիմել է Ֆրանսիայի անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live