Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներից պահանջում է չայցելել Լիբանան
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան պահանջել է, անվտանգության նկատառումներից ելնելով, Լիբանան չայցելել: Իսկ արդեն Լիբանանում գտնվողները պետք է հեռանան: Այս մասին SPA գործակալությանը հայտարարել է երկրի ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը:
«Նախարարությունը բոլոր քաղաքացիներից պահանջում է չայցելել Լիբանան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ Լիբանանում ապրողները կամ ժամանակավորապես այցելողները պետք է հեռանան այնտեղից, եթե այդ երկրում գտնվելը ծայրահեղ անհրաժեշտություն չէ»,- պաշտոնյայի հայտարարությունն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Անցյալ շաբաթ SPA-ն հաղորդել էր, որ թագավորությունը դադարեցնում է 4 մլրդ դոլարի չափով ֆինանսավորումը Լիբանանի բանակին եւ անվտանգության ուժերին՝ կապված Բեյրութի քաղաքական դիրքորոշման հետ, որը «չի համապատասխանում երկու երկրների եղբայրական հարաբերություններին»: