Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար հետախուզվող Սարգիսին գտել են 7 տարի անց
ՀասարակությունՓետրվարի 22-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ հայտնաբերել եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 30-ամյա Սարգիս Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. հունիսի 21-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի /սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/ 3-րդ մասի մեղադրանքով: