Իտալիայում զբոսանավ է խորտակվել. անհետ կորել է Morgan Stanley-ի տնօրենների խորհրդի ղեկավարը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերն Իտալիայում անհետ կորել է Սիցիլիայի ափերի մոտ զբոսանավի խորտակման հետևանքով, հայտնել է Սիցիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր տնօրեն Սալվատորե Կոչինան, տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ Բլումերը նավի վեց անհետ կորած ուղևորների թվում է՝ Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոյի հետ միասին։ Բլումերի կինը նույնպես անհետ կորածների թվում է։
Փրկարարներին հաջողվել է փրկել միլիոնատեր Մայքլ Լինչի կնոջը՝ Անժելա Բակարեսին, որին պատկանում էր զբոսանավը։ Լինչի և նրա 18-ամյա դստեր՝ Հաննայի ճակատագիրը նախկինի նման անհայտ է։
Զբոսանավի շեֆ-խոհարարի մահը հաստատվել է, նրա մարմինը հայտնաբերել են ջրասուզակները:
56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել փոթորկի պատճառով: Զբոսանավը նավարկում էր բրիտանական դրոշի ներքո։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live