Որքան արժե մեկ աշակերտին դպրոց ուղարկելը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաշված օրեր են մնացել․ պատրաստվում ենք երեխաներին դպրոց ուղարկել։ Որպես դպրոցականի ծնող՝ իմ հաշվարկներն եմ արել, թե որքան արժե մեկ երեխային այսօր դպրոց ուղարկելը ։ Որպես մինջին աշխատավարձ ստացող՝ կներկայացնեմ այն ապրանքների միջինացված գները, որոնք ես ինքս եմ գնել։
Եվ այսպես՝ 6-10 տարեկան աշակերտի վերնաշապիկը արժե 7000- 25 000 դրամ, տաբատները կամ կիսաշրջազգեստները՝ նույնքան , դպրոցական կոշիկների արժեքը 12 000- 25 000 դրամ է, մարզական համազգեստը՝ 10-12 000 դրամ։
Դպրոցական պարագաներից պայուսակն արժե 5 000- 15 000 դրամ, գրենական պիտույքները՝ օրագիր՝ 500-1000դրամ, նկարչական ալբոմ՝ 250-1000 դրամ, ռետինը՝ 100-150 դրամ, քանոնը՝ 50-300 դրամ, գունավոր մատիտներ՝ 250- 1000 դրամ, գրիչներ՝ 60-300 դրամ, գունավոր թուղթը՝ 250- 500 դրամ, գրչատուփ 350— 2000 դրամ, սոսինձը՝ 150-500 դրամ։
Ինչպես արդեն ասացի՝ գնել եմ նշված ապրանքների միջինը։ Ընդհանուր հաշվարկից հետո ստացվեց, որ մեկ երեխայի համար մոտավորապես ծախսել եմ 75 հզր դրամ:
Թերևս, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը հենց 75․000 դրամ է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live