Որքա՞ն մարդ է զոհվել Կուրսկի մարզում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետեւանքով զոհվել է 17 տեղի բնակիչ, եւս 140-ը՝ վիրավորվել է։ Այս մասին հայտնել են բժշկական ծառայություններից։
«Վերջին տվյալներով՝ ուկրաինական զինված ուժերի հարձակումների հետևանքով 17 մարդ է զոհվել»,- հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բժշկական ծառայությունների աղբյուրին։
Ըստ տեղեկության, 140 վիրավոր տեղացիներից 75-ը, այդ թվում՝ չորս երեխա, հիվանդանոց են տեղափոխվել: