Դոլարն ու եվրոն շարունակում են թուլանալ
Ուշադրության կենտրոնումԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 493.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.87 դրամ (նվազել է 5.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 696.70 դրամ (նվազել է 4.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.52 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 237.94 դրամ, ոսկի՝ 19,209.53 դրամ, պլատին՝ 14,625.26 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: