«Չի բացառվում, որ Ալիևը Նախիջևանի կողմից իրավիճակը սրի». Կարեն Հովհաննիսյան
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ նախագահի պետական այցն Ադրբեջանը բացառապես նախընտրական տրամաբանության մեջ եմ դիտարկում, այսինքն, Բաքվի բռնապետի քարոզարշավի շրջանակներում է տեղավորվում։
Հաշվի առնելով նաև ակնարկներն Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապի, ակներև է դառնում, որ սա ներքին լսարանին ուղղված քայլեր են։ Երկու օր է` նաև ադրբեջանական տիրույթի սոցցանցերն եմ մոնիթորինգի ենթարկում, այնտեղ աննկարագրելի ոգևորված են ՌԴ նախագահի այցով, Ադրբեջան-ՌԴ բարեկամության ամրապնդմամբ, իսկ ակնարկներով հայտարություններից հետո Ալիևին համարում են «անփոխարինելի մարդ», ով «կարող է Ադրբեջանին հզորություն բերել», «ում հետ հաշվի են նստում անգամ ՌԴ-ի նման պետությունները»։
Լիակատար հաղթանակ տանելու համար, իսկ լիակատար հաղթանակը Բաքվի բռնապետի համար ճնշող մեծամասնության քվեն է, չի բացառվում, որ լրացուցիչ դոզավորում տա իր հանրությանը Նախիջևանի կողմից իրավիճակը սրելով։
Եթե նախկինում Արցախի հարցով էր երկարաձգում իր իշխանության ժամկետը, ապա հիմա էլ արդեն Ադրբեջան - Նախիջևան` ՀՀ-ի տարածքով ցամաքային կապով»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live