Գերմանիան պետք է պատասխանի «Հյուսիսային հոսքեր»-ին առնչվող բոլոր հարցերին. Լավրով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիան պետք է պատասխանի «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցմանն առնչվող բոլոր հարցերին: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք պետք է դադարեն կտրականապես հրաժարվել ներկայացնել փաստեր, որոնք իրենք չէին կարող չբացահայտել։ Երբ մեր պահանջած տեղեկության գոնե մի մասը պաշտոնական ուղիներով չի տրամադրվում, այլ հայտնվում է թերթի նյութերում (և միաժամանակ երեք գերմանական և ամերիկյան պարբերականներում), սա հուշում է, որ ամեն ինչ բեմականացված է։
Գործողությունը մտահղացվել է այն նպատակով, որ Գերմանիայում և աշխարհում հասարակական կարծիքն ինչ-որ կերպ շեղեն ահաբեկչական գործողության իրական հեղինակներից, կատարողներից և պատվիրատուներից»:
Նա ընդգծել է, որ իրենք պնդելու են թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացնել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live