Գարնանային կատարյալ դիմահարդարում (տեսանյութ)
TVStyle.news.am-ը գրում է.
Ի ուրախություն շատերի` շուտով իր դռներն է մեր առջեւ բացելու գարունը: Ինչպե՞ս դիմավորել տարվա ամենասպասված եղանակին: Դե իհարկե, բարձր տրամադրությամբ եւ փայլուն դիմահարդարմամբ:
Նման մի դիմահարդարման օրինակ է ներկայացնում Քոլին Դիազ աունով YouTube-ի օգտատերը: Նա առաջարկում է գարունը դիմավորել փայլուն շուրթերով եւ ոսկեփայլ աչքերով:
Դիմահարդարը դեմքի հարդարումը սկսում է շուրթերի փայլից, այնուհետեւ շարունակում դեմքի կոնտուրով: Նա մանրակրկիտ ձեւով ցույց է տալիս, թե ինչպես կարող եք ձերբազատվել աչքերի ներքեւի հատվածի անցանկալի կնճիռներից եւ մուգ երանգավորումներից, ինչպես կարող եք վիզուալ փոքրացնել քիթը եւ ընդգծել այտոսկրերը:
Ինչպես շատ դիմահարդարներ` Քոլինը եւս առաջարկում է աչքերի կոպերն ընդգծել շագանակագույն ստվերաներկով, իսկ թարթիչները խտացնել արհեստական թարթիչների օգնությամբ: Դիմահարդարի մյուս ցուցումները` տեսանյութում.