Ուկրաինական նացիստական ռեժիմի հետ խոսելու ոչինչ չկա. Զախարովա
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական նացիստական ռեժիմի հետ, որը սպանում է խաղաղ բնակիչներին և սպառնալիքներ է ստեղծում միջուկային անվտանգության համար, խոսելու ոչինչ չկա: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Օգոստոսի 6-ից հետո ամբողջ աշխարհը տեսավ ուկրոբանդերովականների պատասխանը բարի կամքի այս ժեստին. ավազակային հարձակում Կուրսկի շրջանում, նրանց վայրագությունները խաղաղ բնակչության դեմ, բժիշկների, փրկարարների և կամավորների նպատակային սպանություններ, հարձակումներ քաղաքացիական մեքենաների վրա, հրթիռային հարձակումներ։ Համատարած թալան և նույնիսկ միջուկային անվտանգության սպառնալիքներ ստեղծելը։ Իհարկե, ինչպես Վլադիմիր Պուտինն է ասել, դա անողների հետ խոսելու բան չկա»,-ասել է Զախարովան: