Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում այժմ չկան խորը հակասություններ. Բյուլբյուլօղլի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում այժմ չկան խորը հակասություններ։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցի նախօրեին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե, ես ուրախ եմ, որ այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են դաշնակցային փոխգործակցության շատ բարձր մակարդակի վրա։ Մենք շատ ակտիվ ենք աշխատում, և այսօր մեր երկրների միջև խորը հակասություններ չկան»։
Ըստ դեսպանի՝ Մոսկվան և Բաքուն բաց և բարեկամաբար քննարկում են բոլոր խնդրահարույց հարցերը։
«Ինչպես ցանկացած տանը, ցանկացած ընտանիքում և ցանկացած հարաբերություններում, կան որոշ տարաձայնություններ. կյանքը կյանք է, բայց ամենակարևորն այն է, որ այսօր մենք ունենք այնպիսի հարաբերություններ, որ կարող ենք բաց, ընկերական ձևով քննարկել խնդիրները»,-նշել է Բյուլբյուլօղլին: