Գետափ-Մարտունի հատվածում «VAZ» մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորակը. տուժածներ չկան
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 17-ին, ժամը 21։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և շրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, դուրս բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live