Լաբրադորը 25 տարի շարունակ ամենատարածված շունն Է մնում Ամերիկայում
ՀասարակությունԼաբրադոր-ռետրիվերը քառորդ դար շարունակ պահպանում Է Ամերիկայում ամենասիրված եւ ամենատարածված շան կոչումը: Այդ մասին, ինչպեստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Շնաբույծների ամերիկյան ակումբի (ՇԱԱ) տվյալները:
Ցեղատեսակը, որը ԱՄՆ են բերել Կանադայից, առաջատարի իր դիրքը պահպանում Է ռեկորդային ժամկետի ընթացքում, բայց, ինչպես կարծում են մասնագետները, առաջիկա տարիներին պատկերը կարող Է փոխվել:
«Ունիվերսալ, գրավիչ լամբրադորները որոշակիորեն իրենց տեղն են գրավել պատմության մեջ, բայց հետեւեք ֆրանսիական բուլդոգներին, որոնք վերջին տասնամյակի ընթացքում բարձրացել են 32 դիրքով եւ չեն պատրաստվում կանգ առնել»,-նախազգուշացնում Է ակումբի փոխնախագահ Ջինա դի Նարդոն: Ազգային ակումբն ամեն տարի վերլուծում Է ԱՄՆ-ի տարածքում գրանցված շների կազմը:
2015 թվականի արդյունքներով՝ համազգային մասշտաբով ֆրանսիական բուլդոգներն զբաղեցրել են վեցերորդ տեղը, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցեղատեսակը իններորդն Էր: Ֆրանսիական բուլդոգը, հավանաբար իր չափերի շնորհիվ, դարձել Է Նյու Յորքի բնակիչների սիրված ցեղատեսակը:
Համազգային մասշտաբով գրանցվածների թվով երկրորդ տեղն զբաղեցրել Է գերմանական հովվաշունը, երրորդը՝ գոլդեն-ռետրիվերը, չորրորդը՝ բուլդոգը, հնգյակը եզրափակում Է «ուրախ, բարյացակամ, հետաքրքրասեր» բիգլը: Ֆրանսիական բուլդոգից հետո յոթերորդ հորիզոնականն զբաղեցնում Է յորքշիրյան թերիերը, ութերորդը՝ պուդիլը, իններորդը՝ ռոտվեյլերը, տասնյակը եզրափակում են բոքսյորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: