Ինչ իրավիճակ է Լարսում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք այսօր գրել էինք.
«Բագրատաշենի սահմանային անցակետում տասնյակ մեքենաներ մոտ մեկ շաբաթ է` կանգնած են։ Մեզ ահազանգել է բեռնատարի վարորդներից մեկը` նշելով, որ հայկական անցակետի աշխատակիցները գրեթե չեն աշխատում։ «Չաշխատելու հաշիվ է, հասել ենք էստեղ ու չենք կարողանում առաջ գալ»,֊նշում է նա։
Քիչ առաջ Պետական եկամուտների կոմիտեից «Արմենպրեսին» մեկնաբանություն են տվել, որ այդ իրավիճակն առաջացել է «Վերին Լարսի անցակետից դեպի Վրաստան ուղղությամբ մարդատար մեքենաների հոսքով պայմանավորված», որի պատճառով առաջնահերթություն էր տրվել մարդատար մեքենաների հոսքը թեթևացնելուն:
«Մեծ տեմպով Լարսից բաց են թողնվել բեռնատար տրանսպորտային միջոցները, որի հետևանքով «Բագրատաշեն» մաքսային անցման կետում գոյացել են հերթեր: Այնուամենայնիվ, մաքսային մարմինը ձեռնարկել է միջոցներ՝ «Բագրատաշեն» մաքսային անցման կետում ծանրաբեռնվածությունը թոթափելու և բեռնատարների թողունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել էին ՊԵԿ-ից: