Նոր մահացnւ վիրnւսը սկսել է տարածվել ամբողջ Եվրոպայում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրոպուշ տենդը, որի դեմ պատվաստանյութ չկա, հասել է Եվրոպա. Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներին։
Վերջին երկու ամսվա ընթացքում եվրոպացի բնակիչների մոտ գրանցվել է պոտենցիալ մահացու նոր վիրուսով վարակվելու 19 դեպք։ Տասներկու դեպք գրանցվել է Իսպանիայում, հինգը՝ Իտալիայում և երկուսը՝ Գերմանիայում։ Վիրուսը ծագել է Լատինական Ամերիկայից։ Մինչ այժմ դեպքերի մեծ մասը գրանցվել է Բրազիլիայում, սակայն վիրուսը սկսել է տարածվել նաև Բոլիվիայում, Կոլումբիայում, Պերուում և Կուբայում։
Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ ջերմություն, ցան, գլխացավ, մկանային և հոդացավ։ Երբեմն հիվանդները դժգոհում են փորլուծությունից, սրտխառնոցից և փսխումից, ինչպես նաև լուսազգայունությունից:
Պետք է անպայման սկսենք անհանգստանալ։ Ամեն ինչ փոխվում է, և շուտով վիրուսը կարող է անկասելի լինել։ Մենք դեռ այնքան էլ չգիտենք Օրոպուշի տենդի մասին, որպեսզի կանխատեսենք, թե ինչ անակնկալներ այն կարող է բերել:
Հայտնի է, որ վիրուսը տարածվում է միջատների՝ մրջույնների և մոծակների խայթոցների միջոցով։ Օրոպուշ տենդը պատկանում է հիվանդությունների նույն ընտանիքին, ինչ Զիկա վիրուսը և դենգե տենդը։ Երկու հիվանդություններն էլ կարող են մահացու լինել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live