Վրաստանը եւ Չինաստանը Թբիլիսիում բանակցություններ են վարում ազատ առեւտրի շուրջ
ՄիջազգայինՓետրվարի 23-ին Թբիլիսիի «Կորտիարդ Մարիոտ» հյուրանոցում մեկնարկել Է Վրաստանի եւ Չինաստանի միջեւ ազատ առեւտրի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունում:
Չինաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ձեւակերպման հարցի շուրջ բանակցություններ սկսելու մտադրության մասին հուշագիրը Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին ստորագրել Է 2015 թվականի դեկտեմբերին Չինաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Ազատ առեւտրի համաձայնագրի ձեւակերպումն զգալիորեն կավելացնի Վրաստանից Չինաստան կատարվող արտահանումը, այդ թվում նաեւ գինու արտահանումը, նշել Է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը:
Չինական կողմի հետ պայմանագրի վերջնական ստորագրումից հետո Վրաստանը հատուկ արտոնյալ առեւտրական ռեժիմ (արտոնյալ առեւտրական ռեժիմներ) կունենա մի շարք երկրների հետ, որոնց ընդհանուր բնակչությունը գերազանցում Է 2 միլիարդ 200 միլիոնը, հաղորդել Է Sputnik-ը: