Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա առիթով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի արտգործնախարարությունy X-ի իր էջում բարեմաղթանքներ է հղել Կորեայի Հանրապետության գործընկերներին ու ժողովրդին՝ ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:
«Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և բարեկամներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Կարևորելով մեր երկու ժողովրդավարական երկրների միջև հարաբերությունները՝ մենք վճռական ենք դրանք զարգացնելու հարցում»,- ասված է ՀՀ ԱԳՆ ուղերձում: