Անակարայի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
ՄիջազգայինԱնկարայի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 29-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր»-ը: Թուրքիայի ֆինանսների նախարարության աշխատակից Այդըն Դեդեգիլը, ով ահաբեկչությունից հետո հիվանդանոցում պայք արում էր կյանքի համար, զոհվել է:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, վիրավորների թիվը 61 է: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից մոտ 200 մետր հեռավորության վրա: Զինվորական անձնակազմին տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա պայթել է այդ վայրում:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: TAK-ը կապված է Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ, սակայն խմբավորումն աչքի է ընկնում իր ինքնուրույնությամբ և անկախությամբ: TAK-ը ԱՄՆ-ի կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ: