Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը ԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին


Awesome Sunrise մրցույթն ամփոփվեց․ Ջերմուկում և Զանգակատուն համայնքում ջերմացնող համակարգ և արևային կանգառ կկառուցվեն

Հասարակություն

Shtigen Group-ի ու Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հայտարարած մրցույթի հաղթողները հայտնի են։ «Sun collector» և «Արևային կանգառ» նախագծերի հեղինակները դրամաշնորհ (300 000-ական դրամի չափով) ստացան իրենց գաղափարներն իրագործելու համար։ 

Ջերմուկում իրականացվելիք «Sun collector» նախագծի հիմքում թիթեղյա տարաներից կազմված արևային սարքի ստեղծումն է, որը հարմար կլինի կիրառել ջեռուցման նվազ հնարավորություն ունեցող վայրերում՝ հեռավոր գյուղերում կամ դիրքերում՝ ներսի օդը տաքացնելու համար։ Իսկ «Արևային կանգառը» կկառուցվի Զանգակատուն համայնքում։ Այստեղ, շնորհիվ արևային մարտկոցների, մշտապես լուսավոր կլինի, ճամփորդողներն էլ հնարավորություն կունենան դադար առնել։  

«Արևային կանագառը նախագծելիս ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել, դեռ ավելին՝ ուզում եմ, որ այս ծրագիրը ոգևորիչ լինի  համայնքները զարգացնելու, վերականգնվող էներգետիկ աղբյուրներից օգտվելու և բնության մասին հոգ տանելու տեսանկյունից։ Այս կանգառը գրավիչ կլինի նաև զբոսաշրջիկներին, որտեղ կարող են հանգստանալ, շունչ քաշել, պատսպարվել արևից ու անձրևից։ Այստեղ միշտ լուսավոր կլինի՝ բջջայինը լիցքավորելու հնարավորությամբ»,- նշեց «Արևային կանգառ» նախագծի հեղինակ Գևորգ Մարգարյանը։ 

«Sun collector»-ի հաղթող Գոռ Ավագյանն էլ կարևորեց գաղափարի՝ այլ մարզերում ու բնակավայրերում տարածվելու հեռանկարը․ «Ջերմուկում արդեն սկսել ենք հավաքել թիթեղյա տարաները, որ սկսենք կյանքի կոչել նախագիծը։ Մարդիկ շատ ոգևորված են՝ լսելով, թե ինչ նպատակ ունենք։ Հույս ունեմ՝ գաղափարն ընթացքում կզարգանա ու կտարածվի, և այլ համայնքներ ևս կսկսեն նման նախագծեր իրագործել»։

Awesome Sunrise մրցույթը Shtigen Group-ի «Արևածագ» նախագծի և Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության համագործակցության արդյունքն էր։ 

Ծրագրի նպատակը Հայաստանի մարզերի ստեղծարարներին (առանց տարիքային սահմանափակման) համախմբելն էր՝ ձեռքի տակ եղած միջոցներով նախագծելու, ստեղծելու կամ ներդնելու էներգիայի այլընտրանքային ինքնաշեն աղբյուրներ՝ այդպիսով նպաստելով էներգետիկ անկախության գաղափարի տարածմանը։

Մրցույթի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից 2 տասնյակ հայտ է ներկայացվել։

«Մեր երկրի առջև ծառացած էներգետիկ ու բնապահպանական մարտահրավերները ստիպում են մեզ համախմբել ջանքերը, ուստի շատ մեծ ոգևորությամբ սկսեցինք այս նախագիծը։ Մեր կազմակերպությունը նախկինում ուներ բնապահպանական նախագծեր ֆինանսավորելու փորձ, սակայն սա առաջին անգամ էր, որ բնապահպանականին զուգահեռ նաև էներգետիկ լուծումներն էինք հաշվի առնելու։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում ամենամեծ պատմություն ունեցող ընկերությունը՝ Shtigen-ը, պարզվեց՝ ունի այն բոլոր մտահոգություններն ու արժեքները, որոնք մեզ համար ընդունելի են»,- նշեց Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հոգաբարձու-համակարգողներից Վահե Սալահյանը։

Shtigen Group-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ Awesome Sunrise նախագիծը պատասխանատվության նոր նշաձող է սահմանում, և այն ընկերութունների խմբի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում է կյանքի կոչվել։

«Դեռ Արցախում էինք որոշել իրականացնել այս նախագիծը՝ նպատակ ունենալով էներգետիկ ճգնաժամը գոնե փոքր-ինչ տանելի դարձնել մեր հայրենակիցների համար։ Բայց սեպտեմբերյան դեպքերը փոխեցին նաև մեր ծրագրի հունը։ Գաղափարից, սակայն, չհրաժարվեցինք,- նշում է Արփի Հարությունյանը,- Այս հարափոփոխ աշխարհում և հատկապես այս տարածաշրջանում մեր երկիրն ապահովագրված չէ նաև էներգետիկ ճգնաժամից, և որքան պատրաստված լինենք այդ թվում միկրո մակարդակում, այնքան անցնցում կլինի հաղթահարման ընթացքը։ Մեր ընկերության արժեքներից բխում է նաև նորարար գաղափարները խրախուսելը, հետևաբար այս համատեքստում նպատակները լիարժեք համընկնում էին»,- ասաց Արփի Հարությունյանը։

Մրցույթն ամփոփվեց Shtigen-ի գրասենյակում, հաղթողները ստացան հավաստագրերը, կազմակերպիչներն էլ քննարկեցին համատեղ նոր ծրագրեր իրագործելու հետագա քայլերը։ 

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել
Ամենադիտված