«Բորուսիա»-ի դարպասապահը հեռանում է ակումբից
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆեհլերը որոշում է կայացրել հեռանալ ակումբից: Դարպասապահի նման որոշումը պայմանավորված է նրանով, որ «Բորուսիա»-ի նոր մարզիչ Թոմաս Տուխելը չի վստահեցրել, որ Վայդենֆեհլերը կլինի թիմի հիմնական կազմի դարպասապահը: Այդ դեպքում գերմանացի դարպասապահը մտադիր չէ նստել պահեստայինների նստարանին և ցանկություն ունի կարիերան շարունակել արտասահմանյան ակու մբներում: Հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է գերմանական Bild-ը:
Վայդենֆեհլերն արդեն անցած մրցաշրջանում կորցրել էր վստահությունը Յուրգեն Կլոպի մոտ և մասնակցելով 25 խաղի` բաց էր թողել 32 գնդակ: