Թուրքիան թույլ չի տա «կրակի տալ տարածաշրջանը»․ Էրդողան
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային լայնածավալ մարտահրավերների ֆոնին Թուրքիան կշարունակի պահպանել «կառուցողական, նախաձեռնող, զուսպ և արժանապատիվ դիրքորոշում արտաքին քաղաքականության մեջ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Անկարան կշարունակի հակազդել հակամարտությունը տարածելու միջոցով տարածաշրջանը «հրդեհելու» Իսրայելի փորձերին։ Նրա խոսքով՝ Թուրքիան կձգտի պատասխանատվության ենթարկել Գազայի հատվածում ցեղասպանության մեղավորներին։
«Մենք կշարունակենք մեր պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ Գազայում ցեղասպանություն իրականացրած և ավելի քան 40 հազար անմեղ մարդկանց արյուն թափած մարդասպաններն օրենքին համապատասխան պատասխանատվության չենթարկվեն»,- մասնավորապես ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը մեկնաբանել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի Անկարա կատարելիք այցը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Աբասը հինգշաբթի օրը՝ օգոստոսի 15-ին, ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում՝ «որպես Պաղեստինի ժողովրդի պատվավոր հյուր»:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ դատապարտել է հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ հնչած ծափահարությունները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live