Ադրբեջանն ավերել է Արցախի Մոխրենես գյուղը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ:
«Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,– գրել է Ստեփանյանը։