Այն, ինչ կատարվում է Կուրսկի մարզում, իսկական երկընտրանք է Պուտինի համար. Բայեն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահը մշտապես տեղեկացված է Կուրսկի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունների մասին, մինչդեռ Վաշինգտոնը չգիտի, թե ինչ նպատակ է հետապնդում Կիևը Ռուսաստանի տարածքում գործողություն իրականացնելու մեջ, գրում է VOA-ն։
«Ուկրաինացի զինվորականների ներթափանցումը Կուրսկի շրջան «իրական երկընտրանք» է ստեղծել Վլադիմիր Պուտինի համար», - ասել է նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ պաշտոնյաները գործողության վերաբերյալ մշտական կապի մեջ են ուկրաինացիների հետ։
Օգոստոսի 6-ի առավոտյան մոտ հազար ուկրաինացի զինվոր տանկերով և զրահամեքենաներով ռուսական սահմանով ներխուժել է Կուրսկի շրջան։ Սպիտակ տունը դեռ փորձում է հասկանալ, թե ինչի է ուզում հասնել Ուկրաինան այս գործողություններով, գրում է պարբերականը։
Նոր Օռլեան ժամանելուն պես, պատասխանելով լրագրողների հարցերին, Բայդենն ասել է, որ վերջին 6-8 օրվա ընթացքում 4-5 ժամը մեկ տեղեկացվել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների մասին։
«Սա Պուտինի համար իսկական երկընտրանք է ստեղծում», - ասել է Բայդենը այն գործողության մասին, որը կարծես թե ռուսներին վատ դրության մեջ է դրել: