Ինչ է կատարվել գիշերը. նոր հաղորդագրություններ են ստացվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ՀՕՊ համակարգի հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի մարզերում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նախորդ գիշերվա ընթացքում կանխվել են Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու` Կիևի ռեժիմի փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է ինքնաթիռի տիպի 14 ԱԹՍ, դրանցից 12-ը՝ Կուրսկում, 1-ը՝ Բելգորոդում, իսկ 1-ը՝ Վորոնեժում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:ուկրաինական զինուժը պարբերաբար տարբեր միջոցներով` այդ թվում ԱԹՍ-ներով գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live