«Opel»-ը կողշարջված վիճակում հայտնվել է ջրատարում․ 2 վիրավորներից մեկը 2-ամյա աղջիկ է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղի Խորենացի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որից մեկը 2-ամյա աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներ և օպերատիվորեն ժամանած Վեդիի հիվանդանոցի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։