Թաղման վայրից վերադարձող մեքենան վթարվել է․ 5 հոգի տեղում մահացել է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 7-ին, Բոգոտոլի շրջանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի մասին հայտնի դարձան նոր մանրամասներ, որի հետևանքով զոհվել են հինգ հոգի։
Օգոստոսի 7-ին, Բոգոտոլի շրջանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի մասին հայտնի դարձան նոր մանրամասներ, որի հետևանքով զոհվել են հինգ հոգի։
Կրասնոյարսկի երկրամասի դատախազությունը հայտնել է, որ երիտասարդները տուն էին վերադառնում ընկերոջ հուղարկավորությունից, ով նույնպես զոհվել էր նույն շրջանում։ Հիշեցնենք, որ լուրջ վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 17:00-ին, Սիբիր մայրուղու 622-րդ կիլոմետրի վրա։ «Toyota»-ի և ծանր բեռնատար «Scania»-ի բախման արդյունքում մահացել են հինգ հոգի։ Թեթև ավտոմեքենայում եղել են 19-ամյա վարորդը և նրա չորս ուղևորները՝ 16-ամյա պատանի և երեք աղջիկ՝ 18-ից 21 տարեկան։
Պարզվել է, որ ընկերները վերադառնում էին 20-ամյա ընկերոջ հուղարկավորությունից, ով նախորդ շաբաթ զոհվել էր շտապօգնության մեքենայի հետ բախման արդյունքում։
Կրասնոյարսկի երկրամասի Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանք բոլորը Յագա գյուղից են, իսկ մեքենայի սեփականատերը մահացած 19-ամյա երիտասարդի հայրն է։ Տարօրինակ զուգադիպությամբ, այս ողբերգությունն էլ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live