ԶՊՄԿ-ն հրապարակել է տեղական գնումների վերաբերյալ տեղեկատվություն
BlogԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ծառայությունների գնումների շուրջ 30%-ը կատարում է Կապան և Քաջարան համայնքներից։
ԶՊՄԿ-ն հրապարակել է տեղական գնումների վերաբերյալ տեղեկատվություն։
2023թ․-ին ԶՊՄԿ-ն ապրանքներ է ձեռք է բերել Կապան և Քաջարան խոշորացված համայնքներում գրանցված 141, իսկ ծառայություններ՝ 28 մատակարարներից/ընկերություններից։
Ապրանքների 69 մատակարարները մարզում գրանցված արտադրողներ են, 72-ը՝ ներմուծողներ։
ԶՊՄԿ-ն հավատարիմ է տեղական մատակարարների և կապալառուների միջոցով գնումների ծավալն ավելացնելու իր հանձնառությանը։ Տեղական գնումների քաղաքականությունը նպատակ է հետապնդում խթանել մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը և նվազեցնել տեղական աշխատաշուկայի կախվածությունն Ընկերությունից։
Ընդհանուր առմամբ, ըստ միջազգային վիճակագրության` հանքարդյունաբերությունում մեկ ուղղակի աշխատատեղը ստեղծում է 4-6 անուղղակի աշխատատեղ։