Սիրիայում hարձակման հետևանքով զnhվել է 9 մարդ, 16-ը՝ վիրավnրվել
ՄիջազգայինՍիրիայի հյուսիսային Հալեպ նահանգում հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, 16-ը՝ վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել Ազազ քաղաքի անցակետում, որը վերահսկվում է թուրքամետ խմբավորումների կողմից։
Նախնական տվյալներով՝ պայթուցիկով լցված մեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով տուժածների մեծ մասը թուրքամետ «Ջեյշ Վաթանիյա Սուրիա» միավորման մարտիկներից է։ Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։