Կիևը լայնածավալ սադրանք է ձեռնարկել Կուրսկում. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է 2024 թվականի օգոստոսի 6-ին Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Կիևը «հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել»։
Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը և մասնավորապես Ուկրաինան մշտապես դիմում են քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների անխտիր գնդակոծությունների։
ՌԴ նախագահի խոսքով՝ հարցն արդեն քննարկվում է ՌԴ կառավարության նիստում, այնուհետև Անվտանգության խորհրդում՝ իրավապահների հետ։