Ֆաշիuտական Գերմանիան ծրագրել էր ատnմային ռnւմբով hարձակվել ԽՍՀՄ-ի վրա (լուսանկարներ)
PhotoՖաշիստական Գերմանիան ծրագրել էր ատոմային ռումբով հարձակվել ԽՍՀՄ-ի վրա
Այսպիսի ցուցմունք է 1945-ին տվել Schutzstaffeln/SS-ի (Պահնորդական ջոկատներ) գրուպպենֆյուրեր Կառլ Օտտո Գուստավ Վեխտերը։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը սղագրություններ է հրապարակել, որոնց համաձայն՝ Գերմանիան նոր զենքեր էր մշակում և Խորհրդային Միությունը դիտարկում էր որպես փորձադաշտ
Բեռլինի՝ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի գեներալ-մայոր Ալեքսեյ Սիդնեւը 1945 թվականի սեպտեմբերի 14-ին հաղորդագրություն է ուղարկել Վեխտերի գործով հետաքննության ընթացքի մասին։ Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության քարոզչության գլխավոր տնօրինության աշխատակազմի ղեկավար Վեխտերը նշել է, որ 1943 թվականին իմացել է ատոմային ռումբի ստեղծման մասին քարոզչության նախարարության գլխավոր ինժեներ Դոմինիկի հետ զրույցում։
Նա Վեխտերին ասել է, որ գերմանացի գիտնականները հասել են ատոմային միջուկի տրոհման և աշխատում են ռազմական նպատակներով ատոմային էներգիայի գործնական օգտագործման վրա: Նա նաեւ ասել է, որ ատոմային ռումբի վրա աշխատանքներ են տարվում բրիտանացիների եւ ամերիկացիների կողմից, սակայն Գերմանիան նրանցից մեկուկես տարի առաջ է եղել։
Լուսանկարներն այստեղ