Երևանի տներից մեկում հրդեհը բռնկվել է հոսանքի լարի կարճ միացման պատճառով
ՀասարակությունԵրեւանի Պռոշյան փողոցի տներից մեկում փետրվարի 10-ին հրդեհը առաջացել է հոսանքի լարի կարճ միացման պատճառով: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց տան բնակիչներից 22-ամյա Գեւորգ Քոչարյանը:
«Փորձաքննությամբ պարզվել է, որ այն հոսանքի կարճ միացման պատճառով է առաջացել: Այս պահին տունը դեռ չենք վերանորոգել, նույն վիճակում է, տեսնենք` ինչ կանենք»,-ասաց Գեւորգը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Քոչարյանը նշել էր, որ տանը բնակվում են ինքն ու իր պապիկը, հրդեհի պահին քնած են եղել՝ ինքը գտնվել է տան երկրորդ հարկում, իսկ նրա պապիկը՝ առաջին, որտեղից էլ սկսվել է հրդեհը:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին, ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պռոշյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Այրվել են տան խոհանոցը, սանհանգույցը՝ գույքով (մոտ 6 քմ) եւ մասամբ հյուրասենյակի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):